Լրահոս

10.02.2012 13:35


Վ. Շիրխանյան. «Ընտրություններին մեր մասնակցության հարցը քննարկման փուլում է»

Վ. Շիրխանյան. «Ընտրություններին մեր մասնակցության հարցը քննարկման փուլում է»

Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կուսակցության դիրքորոշմանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Շիրխանյանը հիշեցրել է, որ համահնչակյան կենտրոնական վարչությունը ճանաչում է հենց իրենց կուսակցությունը, չնայած որ Հայաստանում ՍԴՀԿ ատենապետի կնիքը շարունակում է մնալ ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի մոտ։

Շիրխանյանը հայտնել է, որ ընտրություններին իր կուսակցության մասնակցելու հարցը դեռևս քննարկման փուլում է։ Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, կուսակցությունը որոշի ընտրություններին չմասնակցել, հնարավո՞ր է, որ ինչ–որ ուժի միանան, օրինակ՝ ՀՀԿ–ին, Շիրխանյանը պատասխանել է.

–ՀՀԿ–ի՞ն։ Ո՛չ։ Մենք սոցիալիստական ուժ ենք և դավանում ենք ոչ թե նպատակին, այլ գաղափարախոսությանը։ Մենք սոցիալիստներ ենք։ Առաջարկներ եղել են որոշ լիբերալ կուսակցությունների կողմից, ընդդիմադիր դաշտից և այլն, բայց դեռ քննարկման փուլում ենք, ավարտից հետո հայտարարությամբ հանդես կգանք։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը